Թոմ ՋենիքսԷրոտիկ շրջագայություն
Կեցցե «քյալլագյոզությունը»
Կյանքումս տեսած ամենանսովոր օդանավակայանը հենց աշխարհի ծայրին ծվարած Պունտա Կանա էկզոտիկ քաղաքում է, որ կա: Օդանավակայանը վերևից նման է ամերիկյան հնդիկների հյուղակի՝ արմավենու տերևածածկ տանիքով վիգվամի: Մաքսային ծառայություններն այստեղ իրականացնում են երկու անպաճույճ շինության մեջ տոթից ու կոբրաներից պատսպարվող մի քանի սպա, որոնց ձանձրույթը փորձում են ցրել զբոսաշրջիկների առատաձեռնությունն ակնկալող և իրենց վառ վերնաշապիկներով ու լոթիավարի երգերով աչքի ընկնող չորս կիթառահար: Ես որոշեցի մեկ շաբաթվա արձակուրդս անցկացնել Դոմինիկյան Հանրապետության այս դրախտային անկյունում: Այդ որոշումը շատ անսպասելի ընդունեցի: Ինձ հեռաձայնեց Ռիք Ռամսեյը՝ իմ մտերիմը տուրիստական գործակալությունից ու անմոռանալի շրջագայություն առաջարկեց: Ես նրան հարցուփորձ արեցի, թե առանձնապես ինչ հիշարժան դեպքերի կհանդիպեմ այնտեղ: Եվ նա ողողեց ինձ իր խոստումներով, ապա կարծես մարտահրավեր նետելով ասաց. «Տղա ես, դիմացիր: Կրքոտ մուլատուհիներն այնտեղ քեզ թույլ չեն տա տխրել ու հանգիստդ ոտքից գլուխ զգացմունքների ֆիեստայի կվերածեն»: Փոքր-ինչ ծանրութեթև անելով այս առաջարկը՝ համոզվեցի, որ բավական երկար ժամանակ է, ինչ փորս տաք քամուն դեմ չեմ տվել ու արդեն սկսել եմ բորբոսնել օֆիսումս: Երեք օր անց, իբրև Պունտա Կանայի «Պարադիզ» մարմարաշեն հյուրանոցի հաճախորդ, ես արդեն ուսումնասիրում էի կարճ կիսաշրջազգեստով, ճերմակ գոգնոցով ու երկար ոտքերով աղախինների հեզ հայացքները և դրանցում պատրաստակամության ու հույսի ցոլքեր նշմարում: Այնուհետև, հոգնելով այդ պարապ զբաղմունքից, աչքս գցեցի զեփյուռի ու օվկիանոսային ջրերի ալեբախության հանդիման խաղաղ նիրհող ծովափին և իջա գարեջուր կոնծելու:
***
Ծովափն իսկապես շատ գեղատեսիլ վայր էր՝ միանգամայն հարմար սիրավեպերի ու լուսնի լույսի տակ ինտիմ հանդիպումների համար: Մանավանդ, որ այստեղ ամեն քայլափոխի առաջարկում են «մամախուաննա» կոչվող խմիչքը, որն, ըստ Ռիքի, պետք է անպայման փորձել: Նույնը խորհուրդ տվեց նաև տաքսու վարորդը, երբ հարցրի, թե ինչ է այն իրենից ներկայացնում: - Այդ խմիչքը սեռական կարողությունը բարձրացնող ուժեղ գրգռիչ է, որը խմելուց հետո ուզում ես քնել քաղաքի բոլոր կանանց հետ միաժամանակ,- ուրախ տոնով բացատրեց տաքսիստը: - Իսկ ինչի՞ց են սարքում այդ էլիքսիրը,- հետաքրքրվեցի ես՝ պատրաստ լինելով լսել ամենաանսպասելի ու աներևակայելի պարզաբանումը: Ասենք, օրինակ, «կոկորդիլոսի եփած պոչից» կամ «կովի փեյինից»: - Չէ, չէ, բարեկամս,- ծիծաղեց տաքսու վարորդը,- այդ էլիքսիրը, ինչպես դու արտահայտվեցիր, ստանում են տեղի ամենահազվագյուտ ծառատեսակներից մեկի՝ սակտանուչի կեղևից: Որպես հեղուկի բաղադրիչ օգտագործվում է տեղական ռոմը, կարմիր տտիպ գինին ու թութունի մեղրը: Այդ խառնուրդի արդյունավետությունն աչք էր ծակում ամեն քայլափոխի. գայթակղությանը չդիմացած ու տեղում շանթահարված զույգերը սեքսով էին զբաղվում հենց ծովափին: Իսկ երեխաների բանակը հիշեցնում էր, որ այստեղ «մամախուաննայի» շնորհիվ հաջողությամբ է իրագործվում Բարձրյալի կոչը. «Պտղավորվեք և բազմացեք»:
Կորան
Քաղաքի տեսարժան վայրերով հետճաշյա շրջագայությունս ավարտվեց երեք շիշ գրգռիչ խմիչքի գնմամբ: Երեկոյան զբոսանքի դուրս գալիս համարձակվեցի դրանից մեկ բաժակ ընդունել՝ ի պետս արկածախնդրության: Մարմինս հաճելիորեն ջերմացավ: Առույգացած և արկածների սպասումով ես դուրս եկա տաքուկ երեկոյան փողոց՝ քայլերս ուղղելով դեպի մոտակա բար, որտեղ կպչուն բարմենուհին ինձ առաջարկեց մեկ ուրիշ տեղական խմիչք, որն անվանեց «վիտամին»: Թեև մեկ բաժին հեղուկ արդեն ընդունել էի, բայց չհրաժարվեցի: Բարմենուհին շատ լավիկն էր, իսկ նրա հրամցրած «վիտամինն» այս անգամ պարունակում էր ոչ միայն ռոմ ու մեղր, այլ նաև նոր կտրատած կոկոսի հյութ: Տեղաբնակները, հակառակ չքավորությանը, հուսահատության գիրկը չէին ընկել, այլ ընդհակառակը, խմիչքից առույգացած քեֆ էին անում զօր ու գիշեր, երգում-պարում կամ աղմուկ-աղաղակով ծովափից խխունջ հավաքում՝ ջանալով զբոսաշրջիկներին «սաղացնել» ամենատարբեր՝ հիմնականում ծովային ծագման ինքնաշեն հուշանվերներ: Ավելի ուշ ժամերին դոմինիկցիները մեկուսանում էին ու մութ անկյուններում տրվում սիրային զեղումներին: Ենթադրելով, թե «մամախուաննայի» ազդեցությունը կուժգնանա ոգելից խմիչքից, ես տոնիկով ջին պատվիրեցի: Դեռ չէի հասցրել մի երկու կում խմել, երբ կողքիս ծլեց ուրախ-զվարթ մի նեգրուհի և խնդրեց իրեն «վիտամին» հյուրասիրել: - Հիմա կպատվիրեմ,- առանց իրար անցնելու ասացի ես ու մատով նշան արեցի: Քիչ անց աղջկա առջև դրեցին առույգացնող հեղուկի մի գավաթ: - Իմ անունը Կորա է,- ներկայացավ աղջիկը: - Փոլ Սմիթ,- աշխատեցի կարճ կապել ես: Աղջիկը հմայիչ ժպտաց ու հետաքրքրվեց, թե սրտո՞վս է արդյոք Պունտա Կանայի առողջարանային համալիրը: - Ինձ դուր են գալիս քեզ պես տեղաբնակ աղջիկները... Աղջիկը պատասխանի փոխարեն համբուրեց ինձ: Դա իբրև հրավերի ժեստ ընդունելով բռնեցի նրա ձեռքը, ու միասին դուրս եկանք մաքուր օդ շնչելու: - Արի ինձ մոտ գնանք,- առաջարկեցի ես, որովհետև ուրիշ բան չէի էլ կարող առաջարկել: - Այս գողտրիկ բնաշխարհը թողած ի՞նչ ենք կորցրել այդ տոթակեզ հյուրանոցում,- վերամբարձ տոնով ինձ հակաճառեց աղջիկը: Մենք մի քիչ քայլեցինք ծովափին: Լավ էր, որ հետներս խմիչքի պաշար էինք վերցրել: Կորան խնդրեց իր համար «Կրքերի հորձանուտ» կոկտեյլ պատրաստել՝ տոնիկով, ջինով ու ռոմով: Չափաքանակն աչքաչափով որոշելով ու համտես անելով՝ ինձ այնուամենայնիվ հաջողվեց գոհացնել աղջկա քիմքը: Մի քանի ումպ կոկտեյլ խմելով Կորան սկսեց հանել հագուստը: Մերկանալով նա մոտեցավ ու կայծակնային արագությամբ ինձ ևս մերկացրեց: Նա այդ այնքան բնական ու ներդաշնակորեն արեց, որ ես մազաչափ իսկ անհարմարության զգացում չապրեցի: Կորան ինձ նստեցրեց արմավենու տակ դրված կաշվե բազկաթոռին, խնդրեց քիպ մոտեցնել ոտքերս, առաջացած «ձագարի» մեջ լցրեց իմ պատրաստած կոկտեյլը և ծնկի գալով ըմպեց հեղուկն ու անցավ մինետի: Նման յուրահատուկ նախերգանքի ես դեռ չէի հանդիպել: Իմ «գեներալն» արդեն զգաստ կանգնած սպասում էր մարտական գործողությունների առաջխաղացմանը: Կորան «սպայիս» պաշտպանիչ «հագուստ» հագցրեց, ապա մեջքով ինձ շրջվելով, ոտքերը լայն բացեց ու նստեց: Քաղցր տնքտնքալով՝ աղջիկը սկսեց թռչկոտել վրաս... ...Ես բռնեցի նրա մեծ կրծքերից, ու մենք համաչափ ռիթմով սկսեցինք ցնցվել: «Մամախուաննայի» բարենպաստ ազդեցությունը տևեց մի ամբողջ հավիտենություն և մեկ ակնթարթ... Ես գուրգուրում էի տեղական պուտանայի չքնաղ մարմինն ու ինձ թվում էր, թե ես նրա միջոցով իրականացնում եմ իրեն հարգող ճշմարիտ փլեյբոյի երազանքը. ես սիրում էի աշխարհի բոլոր կանանց: Հենց միայն այդ զգացողության համար արժեր հասնել աշխարհի ծայրը՝ Պունտա Կանա այս հրաշալի քաղաքը: Իմ արձակուրդային շաբաթն անցավ մի շնչով: Ես լրացրի դունժուանի իմ ցուցակը տեղի գեղեցկուհիներով՝ նրանց գրկում անմոռանալի ու անսովոր պահեր ապրելով:
Հետապնդում
Վերջին երեկոյան ինձ սպասում էր ևս մի արկած: Ես հավաքում էի իրերս և դասավորում ճամպրուկի մեջ, երբ հյուրանոցային իմ սենյակի դուռն անհամբեր ծեծեցին: Հազիվ էի հասցրել կողպեքը բանալ՝ սենյակ ներխուժեց բարձրահասակ, թխահեր մի կին՝ գունեղ զգեստով: - Օգնեք ինձ, խնդրում եմ: Ինձ հետապնդում են: Ձևացրեք, թե ես ձեր սիրուհին եմ, և մենք վաղուց ենք միասին ժամանել այստեղ հանգստանալու: Այս ասելուն պես երիտասարդ կինը ամուր կառչեց ինձնից և խոնավ ու կրքոտ համբույր պարգևեց: Ինձ երբեք չէր վիճակվել նման արտառոց պայմաններում ծանոթություն հաստատել տիկնանց հետ: Ես որսացի վախի հետ միախառնված օծանելիքի նուրբ բուրմունքը: - Խնդրում եմ, պարոն, ինձ անհապաղ ձեր անկողին նետեք: Ես ճարահատյալ թևերս կախեցի, բայց նա ինձ չսպասելով մի ակնթարթում վրայիցս պոկեց շորտս ու վարտիքս, ինքն էլ արագ մերկացավ ու ինձ հրեց դեպի մահճակալը, մտավ վերմակի տակ: Մեջքի պառկելով նա ոտքերը լայն բացեց ու մեծ ճիգ գործադրելով ինձ վրան քաշեց: Կինը ոտքերով գրկեց կոնքերս ու կրքոտ ասաց. - Ինձ ամուր գրկիր և մտիր իմ մեջ: Մի վախեցիր: Բուռն ցանկասիրությունը ինձ համակեց, երբ ես հպվեցի բարձին տարածված նրա փառահեղ վարսերին: Ես անմիջապես գրգռվեցի: Այդ զգալով՝ կինը ձեռքով տնտղեց ու գտավ բանս, ապա ամենայն քնքշությամբ բռնեց բութ մատով ու ցուցամատով, մտցրեց իր մեջ, գալարվելով ու տնքոցներ արձակելով: Տակս պառկած նա օձագալար շարժումներ էր անում, ինձ ահռելի հեշտասիրություն պարգևելով: Այսպիսի շեշտակի արագություն ես չէի տեսել ինձ հետ անկողինը բաժանող ոչ մի կնոջ կողմից: Ես կարող էի գրազ գալ, որ իմ համարի շեմին այս գեղեցիկ կնոջ հայտնվելն ու ինձ անկողին քարշ տալու հոյակապ պահը տևել էր ընդամենը հիսուն վայրկյան: Հենց այդ մտքերիս վրա դուռն ուժգին թափով բացվեց: Ես բնազդաբար գլուխս հանեցի վերմակի տակից, իսկ կինը շարունակեց պատսպարվել անկողնու մեջ: Մահճակալի գլխավերևում փակցված հայելու մեջ ես տեսա կամուֆլյաժ-համազգեստ հագած երկու փրփրած տիպերի արտացոլանքը: Նրանց ռենտգենյան հայացքները ճառագայթահարում էին սիրո մահիճը՝ ձգտելով թափանցել նրա ներսը: - Հըլը դուրս կորեք սենյակից, շուն-շանորդիներ,- բղավեցի ես սերժանտի հուժկու ձայնով և, ի լրումն, մի երկու թունդ հայհոյանք բաց թողեցի: - Ներեցեք,- դժգոհ, բայց հնազանդ քրթմնջացին գորիլլաներն ու չքվեցին՝ չմոռանալով իրենց հետևից անաղմուկ ծածկել դուռը:
Շեքսպիրյան կրքեր
- Կանգ մի առ, նրանք դեռ կարող են վերադառնալ,- կանխատեսեց կինը, երբ մեր շարժումները դարձան համաչափ: Ես հասկացա, որ սարսափից լեղաճաք եղած կինը փորձում է հեշտանքի մեջ խեղդել ու ջնջել վախի ու ճնշվածության զգացումը: Երբ նա դողացրեց ու ճիչով հետ ձգվեց, վերջացրի նաև ես՝ հասցնելով թեժացած կրակխառնիչս դուրս հանել հնոցի միջից: Մի կես ժամի չափ հանգիստ տալով մարմնին՝ կինը քչփչաց. - Կարելի՞ է լոգանք ընդունել: - Խնդիր չկա,- արձագանքեցի ես,- սրբիչն այնտեղ է, պահարանում: Ես լսում էի ջրի ճողփյունն ու փորձում ծանրութեթև անել ստեղծված իրավիճակը: Նախ հարկավոր է պարզել, թե ո՞վ է վերջապես հետապնդում ինձ այսպես հրաշալիորեն տրված այս հմայիչ կնոջը. մաֆիա՞ն, նրա անձնական թշնամինե՞րը, թե՞ հատուկ ծառայությունները: Ես փորձեցի գուշակել նրա անցյալն ու ստեղծել այժմյան կերպարը: Արդյոք ընտանիք, երեխաներ ունի՞, ի՞նչ մասնագիտության տեր է: «Այո, հեշտ չէ այդ ամենը գուշակել: Բայց ավելի ճիշտ չէ՞ հարցնել նրան, հենց դուրս գա լոգարանից»,- անցավ իմ մտքով: Սակայն երբ կինը հայտնվեց՝ թարմացած, հմայիչ, բայց ճնշվածության ծանր զգացումից դեռ չազատված, ես փոշմանեցի: Ըստ էության, կինն ինքը փորձեց բացատրություն տալ. - Հիմա ձեր մտքով ինչեր ասես, որ չեն անցել, չէ՞: Չէ՞ որ ես գրեթե ուժով խցկվեցի ձեր սենյակ... - Աշխատանքի բերումով ես գրեթե հետ եմ վարժվել զարմանալու ունակությունից: - Ըմմ... Փորձեմ կռահել ձեր մասնագիտությունը: Դուք լրագրո՞ղ եք... - Ըհը, շատ ճիշտ կռահեցիք: Ես «Թեժ կետերի» մասնագետ եմ: - Ներեցեք, Աստծո սիրուն: Դուք առանց այն էլ դժվար մասնագիտություն եք ընտրել: Իսկ ես իմ պրոբլեմներով ձեզ ավելորդ վտանգի տակ դրեցի... - Պաշտում եմ ռիսկ պարունակող իրավիճակներն ու ադրենալինի ավելցուկն արյան մեջ: - Կարելի՞ է մինչև լուսաբաց ձեզ մոտ մնամ,- կնոջ ձայնը դողաց: Հիմա նա ավելի շատ հիմքեր ուներ մերժում ստանալու: - Սիրով կհյուրընկալեմ ձեզ,- հանգիստ ասացի ես,- թույլ տվեք ձեզ խմիչք հյուրասիրել: Ես հետևում էի, թե ինչպես է նա պարպում կոկտեյլը, և նրա՝ այստեղ հայտնվելու դրդապատճառն իմանալու ցանկությունը դարձյալ գլուխ բարձրացրեց իմ մեջ: Հակառակ մեր մեջ տեղի ունեցած բուռն սեքսին՝ ես չգիտեի նույնիսկ կնոջ անունը: Նյարդային շարժումները մատնում էին նրա անհանգստությունը: Վերջապես նա ասաց. - Ձեզ հավանաբար հանգիստ չի տալիս այն հարցը, թե ո՞վ եմ ես, ո՞ւմից եմ փախչում: Ամեն ինչ առավել քան սովորական է: Ես թաքնվել եմ ատելի ամուսնուցս: Նա այստեղի մեծահարուստներից է, իսկ այստեղ ներխուժած գոմեշները նրա վեցնոցներն էին: Նրանք ինձ փնտրում էին՝ զոռով ամուսնուս դղյակը քարշ տալու նպատակով: Ձեր շնորհիվ ես կարողացա խույս տալ այդ տականքներից: Վաղը, այգաբացից առաջ, ինձ սիրող տղամարդու հետ թաքուն կհեռանանք այս երկրի սահմաններից: Ինձ պետք է միայն գիշերը լուսացնել անվտանգ վայրում: Երբ ես առավոտյան զարթնեցի, երիտասարդ կինն արդեն անհետացել էր: Ես նախաճաշեցի, տաքսի կանչեցի, և մեկ ժամ անց արծաթափայլ «բոինգն» ինձ վերև բարձրացրեց: Ես ճանապարհ ընկա դեպի տուն: Օդանավի կլոր պատուհանից նայելով արևադարձային փոքրիկ քաղաքի տանիքներին՝ շշնջացի. «Ես դեռ կվերադառնամ քո գիրկը, Պունտա Կանա: Խոսք եմ տալիս»:
|